Главная
О нас
Новости
Общество
Культура
История
Объявления
Ссылки
Контакты
 

Հարցազրույց

Հարցազրույց Ա. Ա. Նազարովի հետ

alexander%20nazarov.jpg


 Ալեքսանդր Ալեքսանդրի Նազարով -

«Պետերբուրգի հայեր»

Տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ,

«Պետերբուրգի հայերի լրաբեր»

թերթի և էլեկտրոնային
հրատարակության  գլխավոր խմբագիր

 

   

Բարի օր։

 

Բարի օր։

 

Հրատարակության անունից  երախտապարտ եմ Ձեզ՝  հարցազրույցին ժամանակ հատկացնելու համար։

 

Շնորհակալություն ։

 

Դուք  ՍանկտՊետերբուրգի հայ կյանքի  առավել ակտիվ գործիչներից մեկն եք,

պատմեք Ձեր արմատների մասին։

 

Ես ծնվել եմ Լենինգրադում, հայկական ընտանիքում։

Հայրական կողմով իմ նախնիները Շուշիից են։

1920–ական թվականների սկզբներին  պապս  տեղափոխվել  է  Պետրոգրադ՝

սովորելու համալսարանում, դարձել է  ինժեներ, ղեկավարել է Լենինգրադի

"Վիբրատոր" գործիքաշինական գործարանի  լաբորատորիան։

 

Մորս ընտանիքը Լենինականից է (այժմ՝ Գյումրի)։

Պապս եղել է Հայ առաքելական եկեղեցու սբ. ծառայող։

1930-ական թվականների ավարտին՝պապիկիս մահից հետո, ընտանիքը

տեղափոխվել է Լենինգրադ, այդ ժամանակ քաղաքում արդեն բնակվում էր

մորս ավագ քույրը։

 

Իմ հայրը՝ Ալեքսանդր  Սերգեյի Նազարովը, (գրական ծածկանունը՝Ալեքսանդրով) 

եղել է լրագրող, աշխատել է "Մուզիկալնայա ժիզն" ամսագրում, ՏԱՍՍ,

եղել է Լենինգրադի, Լենինգրադյան մարզի և Մերձբալթյան հանրապետությունների

ներկայացուցիչը, ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆի և Կանադայի ինստիտուտի ամսագրի՝ "ԱՄՆՏնտեսագիտություն, Քաղաքականություն, Գաղափարախոսություն", 

Հայաստանի ԽՍՀ  Հեռուստատեսության և Ռադիոհաղորդումների

Պետական կոմիտեում ։

 

Ակտիվորեն մասնակցել է Լենինգրադի    ՍանկտՊետերբուրգի  հայ հոգևոր

և հասարակական կյանքի վերածննդի աշխատանքներին։

 

Նևայի ափերին գտնվող քաղաքի հայ հասարակության պատմությունից:

 

Հայերն ապրում են ՍանկտՊետերբուրգում 1700-ական թթ. սկզբներից։

18-րդ դարում կառուցել են երկու՝

սուրբ Եկատերինա (Կատարինե) և սուրբ Հարություն եկեղեցիները։

Պատմագրությունը վկայում է , որ հայ աշխարհիկ հասարակական

կազմակերպությունները ՍանկտՊետերբուրգում  ի հայտ են գալիս միայն

20-րդ դարի սկզբներին։

 

Նորագույն պատմություն:

 

Ներկայումս մենք քաղաքում ունենք երկու եկեղեցիներ, որոնք  մենք

վերածնել ենք համընդհանուր ուժերով։

 

Ինչպես նաև գոյություն ունեն մի քանի աշխարհիկ հասարակական

կազմակերպություններ, որոնցից մեկը՝«Պետերբուրգի հայեր»

Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը , մերն է ։

 

Ի՞նչը դրդեց  ստեղծել կազմակերպությունը։


Մեր քաղաքի տարածքում ապրում են շատ հայեր, բայց  դա միայն

վիճակագրություն է։ Մարդիկ այն ժամանակ ոչ մի բանով չէին համախմբված։

Մեր կազմակերպության նպատակն է համախմբել Պետերբուրգի հայերին՝

անկախ նրանց կրոնից, հավատի բացակայությունից կամ էլ սոցիալական

իրավիճակից:

"Պետերբուրգի հայեր" Տարածաշրջանային հասարակական  կազմակերպությունը

կազմավորվեց ՍանկտՊետերբուրգ  քաղաքի  հայերի հիմնադիր կոնֆերենցիայի

որոշմամբ։

Կազմակերպության նպատակներն են ՝ազգային լեզվի  ,ինքնության ,հայ ազգային 

կուլտուրայի և ավանդույթների  պահպանումը և զարգացումը։

Կազմակերպությունն  աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով։

Մենք կազմակերպում ենք ցուցահանդեսներ և համերգներ,

կուլտուրլուսավորական երեկոներ։Կատարում ենք սոցիալական

աշխատանք։Պաշտպանում ենք մեր հայրենակիցների իրավունքները։

Պայքարում ենք կուլտրական ժառանգության պահպանության համար։

Ընթացիկ 2015 թ.  լրանում է Օսմանյան կայսրությունում

Հայոց ցեղասպանության 100-ամյակը, ի՞նչ է անում Ձեր

կազմակերպությունն այդ ուղղությամբ։

 

"Պետերբուրգի  հայեր" Տարածաշրջանային հասարակական

կազմակերպությունն ստեղծել է կոմիտե ՝

"Ցեղասպանություն -100 –Պետերբուրգ"։

"Ցեղասպանություն–100-Պետերբուրգ" կոմիտեի աշխատանքի 

գլխավոր ուղղությունն է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության

զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների անցկացումը,

ինչպես նաև  ամբողջ աշխարհում տեղի ունեցող  միջոցառումների

տեղեկատվական ուղեկցումը և աջակցումը։


"Պետերբուրգի հայեր" Տարածաշրջանային հասարակական

կազմակերպությունը 2014 թ. դեկտեմբերի մեկին  պաշտոնական դիմում է

ուղղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա։

Այդ դիմումն առաջարկում է Ռուսաստանի Դաշնության

Քրեական օրենսգրքում,Քրեական դատավարության օրենսգրքում

և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում մտցնել

հոդվածներ,որոնց պարունակությունն է քրեական և վարչական

պատասխանատվության ենթարկել 1915-1922թվականներին

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական ցեղասպանությունը

հրապարակավ ժխտելու փաստը։


Այս  տարի Մեծ Հայրենական պատերազմում  խորհրդային ժողովրդի

տարած հաղթանակի 70- ամյակն է, այդ նշանակալի տարեդարձի

առիթով ի՞նչ եք պլանավորել։

 

"Պետերբուրգի հայերի լրաբեր" թերթի և էլեկտրոնային հանդեսի էջերում

կանդրադառնանք Մեծ Հաղթանակին նվիրված իրադարձություններին։

 

ՍանկտՊետերբուրգի Մոսկովյան Հաղթանակի զբոսայգու կրկնակի

Հերոսների Ծառուղիում կտեղադրվի Լենինգրադի պաշտպան, Խորհրդային 

Միության կրկնակի Հերոս ,գրոհային օդաչու Նելսոն Գեորգիի Ստեփանյանի 

կիսանդրին։

 

2014 թվականի մայիսին կազմակերպությունը, որը Դուք եք ներկայացնում,

ելույթ է ունեցել Պետերբուրգի հայ կազմակերպությունների կոորդինացիոն

խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, ո՞րն է միտքը, ո՞րն է այդ օրգանի

ստեղծման  անհրաժեշտությունը։


Մենք գտնում ենք.

ազգային օգտի , ՍանկտՊետերբուրգի և Լենինգրադյան մարզի 

հայ հասարակական կյանքի էլ ավելի արդյունավետ զարգացման համար

անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանի հայ կազմակերպությունների

կոորդինացիոն  խորհուրդ։

Այս նպատակով  մենք պաշտոնական հրավերներ ենք ուղարկել բոլոր հայ

կազմակերպություններին՝մտնել կոորդինացիոն խորհուրդ։Այս ուղղությամբ

աշխատանքը շարունակում ենք։

Անվիճելի է, որ կոորդինացնելով գործունեությունը մենք կարող ենք ձեռք

բերել ավելին։

Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր հետաքրքրված 

կառուցվածքների հետ։

 

Ի՞նչ է Ձեր համար  ՍանկտՊետերբուրգը։


Իմ համար Պետերբուրգը շատ բան է...

Նևա գետի ափերին գտնվող քաղաքի ամենագլխավոր գանձը համարում

եմ մարդկանց։

Անցած հարյուրամյակում կար այսպիսի մի արտահայտություն՝ Լենինգրադցի...

Լենինգրադը մնաց կանգուն Մեծ Հայրենական պատերազմի տարիներին հանուն

քաղաքի բնակիչների համառության և արիության, իմ  ավագ հարազատներից մի

քանիսը ևս մասնակցել են  պաշարված քաղաքի պաշտպանությանը։

Ժողովրդի  տաղանդով և աշխատանքով պատերազմի ավարտից հետո վերածնվեց

Լենինգրադը։

Քաղաքն իմ համար ոչ միայն գեղեցիկ շենքերով փողոցների ու պողոտանների

շարան է, որոնցով հիանում են շատերը, իմ Պետերբուրգը կենդանի է, լցված ոգով,

համարյա թե ամեն տեղի հետ ինձ ինչոր բան է կապում։

 

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի քաղաքը ծաղկի և բարգավաճի։

 

Պարոն Նազարով,երախտապարտ եմ Ձեզ՝հետաքրքիր զրույցի համար։

07 փետրվարի 2015թ.                                       Կոնստանտին Խուրշուդյան  

 

 
  nadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmod

 

   © «Պետերբուրգի հայերի լրաբեր» 2011-2024. Էլեկտրոնային պարբերականներ.  E-mail: spbarm@yandex.ru

 Сайт является официально зарегистрированным  СМИ.

Свидетельство Эл  № ФС 77-44081 от 04. 03. 2011 г. выдано Роскомнадзором.

 Все права на материалы, опубликованные на сайте, защищены в соответствии с российским и международным

законодательством  об авторском праве и смежных правах. Использование материалов, размещённых на сайте,

 допускается только с разрешения правообладателя и прямой гиперссылкой ссылкой на сайт:  http://spbarm.ru/