Главная
О нас
Новости
Общество
Культура
История
Объявления
Ссылки
Контакты
 

 

Հայ մամուլի ցուցահանդես բացվեց

ՍանկտՊետերբուրգում

Հոկտեմբերի 16-ին ՍանկտՊետերբուրգում տեղի ունեցավ

«Աշխարհի հայ մամուլը» ցուցահանդեսի բացման պաշտոնական

արարողությունը։

Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային

հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր

Նազարովը կարդաց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի

նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի նամակը։

ՍանկտՊետերբուրգի Ազգությունների տան տնօրենը

շնորհավորեց ներկաներին մամուլի տոնի առթիվ։

 

16-10-2014-2

Ալեքսանդր Նազարով, Սերգեյ Նաումենկո

 

16-10-2014-3

Սերգեյ Նաումենկո


«
Հյուպատոս» ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Դավթյանը

երախտագիտության խոսքեր հայտնեց միջոցառման

կազմակերպիչներին ,որոնք ներկայացրել են  հարյուր անուն

հրատարակություն՝ հավաքված տասնչորս երկրներից,նա

բարձր գնահատեց հայ պարբերական մամուլի հավաքածուն։

 

16-10-2014-4

Օլեգ Դավթյան


Ռուսաստանի
գիտությունների ակադեմիայի գրադարանի

ներկայացուցիչ Տատյանա Բոգոսլովսկայան հաղորդեց

գիտությունների ակադեմիայի գրադարանի տնօրեն

Վալերի Լեոնով ողջույնի խոսքերը։

 

16-10-2014-5

Տատյանա Բոգոսլովսկայա

Իր տպավորությունները կիսեց պետերբուրգյան լրագրող

և հասարակական գործիչ Անտուան Առաքելյանը։

 

16-10-2014-7

Անտուան ​​Առաքելյան
 

Էթնոլոգիայի բնագավառի գիտաշխատող Սիլվա Լազարյանը

տվեց իր գնահատականը ցուցահանդեսի մասին։

Նրա կարծիքով ցուցահանդեսը կարող է նպաստել

հայ ժողովրդի ազգային արժեքների նույնականության

պահպանմանը։

 

16-10-2014-7

Սիլվա Լազարյան

 

Այնուհետև Ալեքսանդր Նազարովն էքսկուրսիա անցկացրեց

և համառոտ պատմեց յուրաքանչյուր թերթի ու ամսագրի

մասին։

 

Միջոցառման ավարտին հաղորդավարն ունկնդիրների

ուշադրությանը ներկայացրեց զեկույց՝ հայ մամուլի

պատմության մասին։

Միջոցառումը՝նվիրված «Ազդարար»–ի առաջին համարի

220-ամյակին,

կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային

հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ–Պետերբուրգի

Ազգամիջյան հարաբերությունների և գաղթային

քաղաքականության իրականացման կոմիտեի աջակցությամբ։

 

16-10-2014

 

  Լուսանկարները՝                                    Լիլիթ Օրիորդանի
 
 

modul-3

 

© «Պետերբուրգի հայերի լրաբեր» 2011-2022. Էլեկտրոնային պարբերականներ.  E-mail: spbarm@yandex.ru  

 Сайт является официально зарегистрированным  СМИ.

Свидетельство Эл  № ФС 77-44081 от 04. 03. 2011 г. выдано Роскомнадзором.

 Все права на материалы, опубликованные на сайте, защищены в соответствии с российским и международным  

законодательством  об авторском праве и смежных правах. Использование материалов, размещённых на сайте,

 допускается только с разрешения правообладателя и прямой гиперссылкой ссылкой на сайт:  http://spbarm.ru/