Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում
(Ստրոգանովի պալատ) մարտի 21-ին տեղի
ունեցավ գրական–երաժշտական երեկո՝ նվիրված
Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության
հետևանքով զոհված պոետների հիշատակին։
Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր»
տարածաշրջանային հասարակական կազմակերպության
նախագահ Ալեքսանդր Նազարովը հավաքվածների
ուշադրությանը ներկայացրեց զեկույց՝
Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի,
Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի
կյանքի և ստեղծագործության մասին։
Հաղորդավարը կարդաց պետերբուրգյան պոետ
Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը՝նվիրված
Հայաստանին։
Սանկտ–Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողուհի
Ալեքսանդրա Միխայլովան
կարդաց Դանիել Վարուժանի բանաստեղծությունը։
Ալեքսանդրա
Միխայլովա
Բանասեր Կոնստանտին Խուրշուդյանի
կատարմամբ հայերեն լեզվով հնչեցին
Ռուբեն Սևակի բանաստեղծություններից։
Կոնստանտին
Խուրշուդյան
Հայտնի հասարակական գործիչ Գեորգ Գաբրիելյանը
կարդաց Սիամանթոյի բանաստեղծությունը։
Գեորգ Գաբրիելյան
Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան
Անտուան Առաքելյանը խոսեց Հայկական ցեղասպանության
պատմության փաստերի մասին։
Անտուան Առաքելյան
Երեկոյի երաժշտական բաժնում ֆլեյտահար և երգահան
Սասուն Առաքելյանը
կատարեց համաշխարհային երաժշտական արվեստի
դասականների
՝Ալեսսանդրո Մարչելլոյի, Ֆրանց Շուբերտի, Ջուլիո Կաչինիի,
Արամ Խաչատրյանի և իր անձնական ստեղծագործությունները։
Սասուն Առաքելյան
Երեկոյի ավարտին Սանկտ-Պետերբուրգում
Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
Հրայր Կարապետյանը
պատմեց ամբողջ աշխարհում տեղի ունեցող Հայոց
ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների
մասին և երախտագիտություն հայտնեց Պետերբուրգի երեկոյի
կազմակերպիչներին։
Հրայր Կարապետյան
Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր»
տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝
Ռուսական Պետական թանգարանի աջակցությամբ
և համագործակցությամբ։
Լուսանկարները՝
Լիլիթ Օրիորդանի