Главная
О нас
Новости
Общество
Культура
История
Объявления
Ссылки
Контакты
 

Երեկո՝ նվիրված «Պետերբուրգի հայերի լրաբեր» թերթի

5-ամյա տարեդարձին

Դեկտեմբերի քսանչորսին ՍանկտՊետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի

անվան Ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ

մշակութային երեկո՝ նվիրված թերթի առաջին համարի լույս

ընծայման 5-ամյա տարեդարձին։

 

Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայերի լրաբեր» հանդեսի

գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նազարովը կարդաց

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյանի,

«Կոնսերվատորիաների միջազգային շաբաթ» փառատոնի տնօրեն

Լիդիա Վոլչեկի,

ՍՊԸ «Կաշվեգալանտերեաների արդյունաբերության» նախագահ

Էդուարդ Գասպարյանի,

երգահան Միքայել Թարիվերդիևի

ստեղծագործական ժառանգության ֆոնդի նախագահ

Վերա Թարիվերդիևայի

և հրապարակագիր Կոնստանտին Վոյեվոդսկու

շնորհավորական նամակները։

 

 24-12-2016

Ալեքսանդր Նազարով

 

Նկարիչ Յուրա Թումասյանը նշեց լրատվական ոգևորման,

սատարման կարևորությունըոր հանդեսը ցուցաբերում է

ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներին։

 

24-12-2016

Յուրա Թումասյան

 

Խմբագրության անդամ Յուրի Գրիգորյանը բավարարվածություն

հայտնեց այն մասին, որ թերթին հաջողվում է պահպանել իր

ստեղծագործող առաքելությունը

և՛ հայ կյանքի և՛ Ռուսաստանի համար։

 

24-12-2016

Յուրի Գրիգորյան

 

Երեկոյի եզրափակիչ մասում «Պետերբուրգի հայեր»

ՏՀԿի վարչությունը ի պատիվ հոբելյարների, շնորհակալական

պատվոգրեր շնորհեց Լենինգրադ քաղաքիՍանկտՊետերբուրգի

հայ հասարակական կյանքի ակտիվ մասնակից Կարինե Ադամյանցին

և Ազգային գրականության գրադարանին՝ ակտիվ և արդյունավետ

համագործակցության համար։

 

24-12-2016-4

Կարինե Ադամյանց

 

Ազգային գրականության գրադարանի վարիչ

Նադեժդա Դոբրյանսկայան «Պետերբուրգի հայեր»

կազմակերպությանը հանձնեց

Մ. Յու. Լերմոնտովի անվան Գրադարանների ցանցի տնօրեն

Նատալյա Մինասյանի շնորհակալական նամակը։

 

24-12-2016-5

 Նադեժդա Դոբրյանսկայա

 

24-12-2016-6

 

Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր»

Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝

Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան

Ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

 

Լուսանկարները՝                                  Լիլիթ Օրիորդանի

 
  modul-7

 

© «Պետերբուրգի հայերի լրաբեր» 2011-2022. Էլեկտրոնային պարբերականներ.  E-mail: spbarm@yandex.ru

 Сайт является официально зарегистрированным  СМИ.

Свидетельство Эл  № ФС 77-44081 от 04. 03. 2011 г. выдано Роскомнадзором.

 Все права на материалы, опубликованные на сайте, защищены в соответствии с российским и международным  

законодательством  об авторском праве и смежных правах. Использование материалов, размещённых на сайте,

 допускается только с разрешения правообладателя и прямой гиперссылкой ссылкой на сайт:  http://spbarm.ru/