Սեպտեմբերի
26-ին Սանկտ-Պետերբուրգի
Ալ. Գրիբոյեդովի
անվան
ազգային գրականության
գրադարանում
տեղի ունեցավ
կուլտուր-լուսավորական երեկո՝
նվիրված
2015 թ. հայ
կյանքի
նշանավոր
իրադարձություններին և
հոբելյաններին։
Միջոցառման
սկզբում «Պետերբուրգի
հայեր»
տարածաշրջանային
հասարակական
կազմակերպության նախագահ
Ալ. Նազարովը
հավաքվածների
ուշադրությանը ներկայացրեց
զեկույց՝
նվիրված
գիտության, արվեստի,
սպորտի
նշանավոր դեմքերին,
զինվորական
և պետական
գործիչներին:
Ալեքսանդր
Նազարով
Այնուհետև
ներկայացվեց տարվա
նշանավոր
Իրադարձությունների
համայնապատկերը։
Խոսվեց
«Պետերբուրգի հայեր»
տարածաշրջանային
հասարակական
կազմակերպության ընթացիկ
աշխատանքների
մասին։
Երեկոյի
ավարտին «Պետերբուրգի
հայեր»
տարածաշրջանային
հասարակական
կազմակերպության վարչությունը
Սանկտ–Պետերբուրգում հայ
կուլտուրայի
պահպանության
կատարած
աշխատանքների համար
շնորհակալական
պատվոգրերով
պարգևատրեց հոբելյարներին՝
մանկավարժ
Արշակ Մկրտումյանին,
հասարակական
գործիչ
Գալինա
Բարխուդարովային և նկարիչ
Յուրի
Թումասյանին։
Արշակ
Մկրտումյան
Գալինա
Բարխուդարովա
Յուրա
Թումասյան
Միջոցառումը
կազմակերպել էր
«Պետերբուրգի
հայեր»
տարածաշրջանային
հասարակական կազմակերպությունը՝
Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի
անվան
ազգային
գրադարանի
աջակցությամբ և
համագործակցությամբ։
Լուսանկարները՝
Լիլիթ Օրիորդանի