Главная
О нас
Новости
Общество
Культура
История
Объявления
Ссылки
Контакты
 

 

Երեկո՝ նվիրված հայոց լեզվին

Փետրվարի քսանին Սանկտ-Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի

անվան Ազգային գրականության գրադարանում տեղի

ունեցավ մշակութային երեկո՝ նվիրված հայոց լեզվին։


Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով ներկաներին դիմեց

գրադարանի աշխատակից Գորանա Բուտուրովիչը։

 

«Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային

հասարակական կազմակերպության նախագահ

Ալ. Նազարովը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց

զեկույց՝ նվիրված հայ գրերի գյուտի պատմության և հայերեն

տառերն ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կենսագրության մասին։

 

20-02-2016

Ալեքսանդր Նազարով


Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի գիտաշխատող

Օլգա Սմետաննիկովան, որը 2015թ. այցելել էր Հայաստան,

ներկայացրեց իր նախապատրաստած Օշականի յուրօրինակ

«Տառերի այգի» տեսահոլովակը և կիսեց իր տպավորությունները

հայ մշակույթի մասին։

 

20-02-2016-2

Օլգա Սմետաննիկովա


Երեկոյի ավարտին պատմաբան և ազգագրագետ

Թամարա Սմիռնովան կարևորեց ազգային լեզուների

պահպանումը բազմազգ Սանկտ-Պետերբուրգի մշակույթի համար։

 

20-02-2016-3

Թամարա Սմիրնովա
 

20-02-2016-4

 

Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր»

տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝

Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան Ազգային

գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

 Լուսանկարները՝                                    Լիլիթ Օրիորդանի

 
  2015-02-20 

 

© «Պետերբուրգի հայերի լրաբեր» 2011-2022. Էլեկտրոնային պարբերականներ.  E-mail: spbarm@yandex.ru  

 Сайт является официально зарегистрированным  СМИ.

Свидетельство Эл  № ФС 77-44081 от 04. 03. 2011 г. выдано Роскомнадзором.

 Все права на материалы, опубликованные на сайте, защищены в соответствии с российским и международным  

законодательством  об авторском праве и смежных правах. Использование материалов, размещённых на сайте,

 допускается только с разрешения правообладателя и прямой гиперссылкой ссылкой на сайт:  http://spbarm.ru/