Главная
О нас
Новости
Общество
Культура
История
Объявления
Ссылки
Контакты
 

Երեկո՝ նվիրված 2017 թ. հայ հոբելյաններին

Նոյեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան

Ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ կուլտուր-

լուսավորական երեկո՝ նվիրված 2017 թ. հայ կյանքի նշանավոր

իրադարձություններին և հոբելյաններին։

 

Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր»

Տարածաշրջանային հասարակական կազմակերպության

նախագահ Ալեքսանդր Նազարովը

հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց զեկույց՝

նվիրված Վենետիկի սբ. Ղազար կղզում հաստատված

Մխիթարյան Միաբանության 300-ամյակին։

 

 25-11-2017

Ալեքսանդր Նազարով

 

Բանասեր Յուրի Գրիգորյանը պատմեց իր հոր ՝գրականագետ

Կամսար Ներսեսի Գրիգորյանի

սբ. Ղազար կղզի կատարած գիտական այցի մասին:

 

25-11-2017-2

Յուրի Գրիգորյան

 

Այնուհետև հաղորդավարը ներկաների ուշադրությանը ներկայացրեց

պատմական տեղեկություն Ռուսաստանում առաջին

Հայ առաքելական եկեղեցու թեմի մասին:

2017 թ. լրացավ Հայ առաքելական եկեղեցու Աստրախանի թեմի

հիմնադրման 300-ամյակը:

 

Այնուհետև տրվեց տարվա նշանավոր իրադարձությունների,

գիտության ականավոր գործիչների, արվեստի, սպորտի,

զինվորական ու պետական գործիչների հոբելյանների

համայնապատկերը։

 

Ազգային գրականության գրադարանի ղեկավար

Նադեժդա Դոբրյանսկայան պատմեց իր հիշողությունները

դերասան Արտաշես Արարատյանի մասին:

 

 25-11-2017-3

Նադեժդա Դոբրյանսկայա

 

Հասարակական գործիչ Գեորգ Գաբրիելյանն արտահայտեց

իր կարծիքը Հայաստանի և Արցախի ներկա վիճակի մասին:

 

25-11-2017-4

Գեորգ Գաբրիելյան

 

25-11-2017-5

 

Երեկոյի ավարտին «Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային

հասարակական կազմակերպության վարչությունը,

ի պատիվ հոբելյանի, շնորհակալական պատվոգրով պարգևատրեց

բանասեր Կոնստանտին Խուրշուդյանին՝

Լենինգրադ–Սանկտ–Պետերբուրգ

քաղաքում հայ հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն

ցուցաբերելու համար:

 

25-11-2017-6

Կոնստանտին Խուրշուդյան

 

Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր»

Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝

Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան

Ազգային գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

 

Լուսանկարները՝                                  Լիլիթ Օրիորդանի

 
  nadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmodnadmod 

 

© «Պետերբուրգի հայերի լրաբեր» 2011-2022. Էլեկտրոնային պարբերականներ.  E-mail: spbarm@yandex.ru

 Сайт является официально зарегистрированным  СМИ.

Свидетельство Эл  № ФС 77-44081 от 04. 03. 2011 г. выдано Роскомнадзором.

 Все права на материалы, опубликованные на сайте, защищены в соответствии с российским и международным  

законодательством  об авторском праве и смежных правах. Использование материалов, размещённых на сайте,

 допускается только с разрешения правообладателя и прямой гиперссылкой ссылкой на сайт:  http://spbarm.ru/