Главная
О нас
Новости
Общество
Культура
История
Объявления
Ссылки
Контакты
 

 

Երեկո՝ նվիրված Վահան Տերյանի

ծննդյան 130-ամյակին

Հունվարի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Ալ. Գրիբոյեդովի անվան

ազգային գրականության գրադարանում տեղի ունեցավ

կուլտուր-լուսավորական երեկո՝ նվիրված հայ նշանավոր պոետ,

հասարակական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին։


Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային

հասարակական կազմակերպության նախագահ Ալ. Նազարովը

հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց զեկույց

Վահան Տերյանի կյանքի և ստեղծագործության մասին։

 

24-01-2015

 

Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի ռուս գրականության

ինստիտուտի (Պուշկինյան տուն) ձեռագրերի բաժնի

գիտաշխատող Լյուբով Գերաշկոն իր տպավորությունները կիսեց

հայ կուլտուրայի մասին։

Լյուբով Գերաշկոյի կարծիքով Ռուսաստանի կուլտուրայի

և Հայաստանի կուլտուրայի վրա իր նշանավոր ներդրումն է

ունեցել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կամսար Ներսեսի Գրիգորյանը՝Վահան Տերյանի եղբորորդին։

"Կամսար Ներսեսի Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է

Պուշկինյան տանը և նրա ձգտումների (թարգմանությունների)

շնորհիվ Ռուսաստանում էլ ավելի խոր ծանոթացան

հայ բազմադարյան ձեռագիր կուլտուրայի հետ”։

 

24-01-2015-2

Լյուբով Գերաշկո
 

Կամսար Գրիգորյանի անունն անխզելիորեն կապված է

Վահան Տերյանի պոեզիայի հետ։

Կամսար Գրիգորյանը հեղինակ է երկու

հարյուրից ավելի գիտական աշխատությունների,այդ թվում նա

Ռուսաստանում հրատարակության է պատրաստել

Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի,

Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Ծատուրյանի

ստեղծագործությունների ժողովածուները (տասներկու գիրք)։


Կամսար Գրիգորյանի մասին իրենց հիշողությունները

պատմեցին - որդին՝

բանասեր Յուրի Գրիգորյանը,

ազգագրագետ Սիլվա Լազարյանը

և երկրաբան Գայանե Բարխուդարովան։

 

24-01-2015-3
Յուրի Գրիգորյան

24-01-2015-4
Սիլվա Լազարյան

24-01-2015-5
Գայանե Բարխուդարովա

Երեկոյի ավարտին

բանասեր Կոնստանտին Խուրշուդյանի

կատարմամբ հայերեն լեզվով հնչեցին Վահան Տերյանի

բանաստեղծություններից։

 

24-01-2015-6Կոնստանտին Խուրշուդյան

24-01-2015-7

Միջոցառումը կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր»

տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝

Սանկտ-Պետերբուրգի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան ազգային

գրադարանի աջակցությամբ և համագործակցությամբ։

 

Լուսանկարները՝                                   Լիլիթ Օրիորդանի

 
 

teryan 3 

 

© «Պետերբուրգի հայերի լրաբեր» 2011-2022. Էլեկտրոնային պարբերականներ.  E-mail: spbarm@yandex.ru  

 Сайт является официально зарегистрированным  СМИ.

Свидетельство Эл  № ФС 77-44081 от 04. 03. 2011 г. выдано Роскомнадзором.

 Все права на материалы, опубликованные на сайте, защищены в соответствии с российским и международным  

законодательством  об авторском праве и смежных правах. Использование материалов, размещённых на сайте,

 допускается только с разрешения правообладателя и прямой гиперссылкой ссылкой на сайт:  http://spbarm.ru/